Աշխարհահռչակ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հրաժարվել Է Լիբանանում անցկացվելիք շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելուց, որպեսզի նախապատրաստվի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետորսյանի 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարին: Նշենք, որ այն տեղի կունենա հունիս ամսին Մոսկվայում, որտեղ կհանդիպեն աշխարհի եւ Հայաստանի հավաքականները: Անանդը կգլխավորի աշխարհի հավաքականը, իսկ Հայաստանի հավաքականը` աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը: