AM
20 Ապրիլ 2012 - 16:26 AMT

Վարկանիշային առաջնություն. Հայաստանյան ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը կմեկնի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի առաջին վարկանիշային առաջնությունը, որտեղ առաջին օրը ելույթ են ունենում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ) կիսաեզրափակչում հանդիպել է շվեյցարացի Լուկաս Ռիեսենի հետ և 9:6 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանյան մարզիկը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել Լոնդոնի Օլիմպիական խաղերի իր ուղեգիրը: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի թուրք ըմբիշ Իբրահիմ Բոլուքբաշին:

Սոֆիայում հաջող ելույթ է ունեցել և Օլիմպիական ուղեգիր նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Նա դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Ալի Շաբանաուն (Բուլղարիա):

Հայ ազատ ոճայիններից Լոնդոնում ելույթ կունենա նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ):

Վաղը` ապրիլի 21-ին, ազատ ոճայիններից ելույթ կունենա Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ռուսլան Բասիևը (120կգ):