AM
5 May 2004 - 18:07 AMT

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՎ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հետաքրքրված է Թուրքիայում կառուցվող միջազգային օդանավակայանով: Այդ տեղեկատվությունը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ իրեն հայտնի տվյալներով, թուրքական իշխանությունները եւս շահագրգռված են, որ Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ստանձնի նոր օդանավակայանի մենեջմենթը: Նշենք, որ «Կորպորասիոն Ամերիկան» Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչն է: