Թեհրանի հարյուրավոր հայեր անցկացրել ենՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 24-ի առավոտյան կայացած արարողության ժամանակ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը ասել է, որ, չնայած այդ ահավոր իրադարձությունից գրեթե հարյուր տարի է անցել, աշխարհի հայերը երբեք չեն մոռանա Ցեղասպանությունը:
Այս առնչությամբ նա հավելել է, որ Հայաստանի պաշտոնյաները վճռականորեն պաշտպանելու են Ցեղասպանության նահատակների ժառանգների իրավունքները:
Արարողությանը մասնակցել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսան, Իրանի խորհրդարանի հայ ներկայացուցիչներ, հայ պաշտոնյաներ, հայ համայնքի անդամներ: Սովորական քաղաքացիներ ևս հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերր հիշատակին: Նրանք հուշահամալիրին ծաղկեպսակ են դրել:
Նրանք նաև կոչ են արել Թուրքիային պաշտոնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, հաղորդում է ԻՌՆԱ-ն: