AM
24 April 2012 - 14:13 AMT

Ստոկհոլմում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները վաղ առավոտյան երթ են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի հայկական համակարգող կենտրոնի խոսնակ Վահան Ավետյանն ասել է, որ այս պահին հայկական եկեղեցում մատուցվում է զոհերի հիշատակին նվիրված պատարագ, հետո տեղի կունենա ցուցահանդես:

«Ցուցահանդեսին կներկայացվեն սկանդինավյան գործիչների լուսանկարներ, ովքեր 1915թ դարձել են Հայոց ցեղասպանության ականատեսը: Կներկայացվեն նաև նամակներ, փաստաթղթեր, որտեղ բժիշկները, միսիոներները կամ ԱԳՆ աշխատակիցները գրել են Ցեղասպանության մասին: Այս պատմական փաստաթղթերը նախորդ տարի ցուցադրվել են Երևանում` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, իսկ Ստոկհոլմում ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 27-ը»,-ասել է Ավեդյանը:

Արդեն ապրիլի 24-ի երեկոյան տեղի կունենա գլխավոր միջոցառումը, որին կմասնակցի մոտ 300 մարդ, այդ թվում` սկանդինավցի 4 պրոֆեսոր: Կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող Սյուզան Խարդալյանի «Իմ տատիկի դաջվածքները» ֆիլմը: