AM
10 May 2004 - 14:42 AMT

ԱՄՆ-Ի ՍԱՆՏԱ ԿԼԱՐԱ ԿՈՄՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈՒՇԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կալիֆորնիայի գտնվող Սանտա Կլարա կոմսությունը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ճանաչել հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: Աղբյուրի համաձայն` կոմսության ղեկավարության նստավայր հանդիսացող Օքլանդ քաղաքի խորհուրդը օրերս միաձայն ընդունել է հայոց եղեռնը դատապարտող բանաձեւ: