Ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը (74կգ), որը ներկայացնում է Հայաստանը, Չինաստանում երկրորդ վարկանիշային մրցաշարում 1/16 եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Լուսիան Մարիուս Ատոֆանիին (Ռումինիա): 1/8 եզրափակչում Մուրթազալիևը կհանդիպի Գաբոր Խատոսի (Հունգարիա) հետ:
Արթուր Բաղդասարյանը (60կգ) 1/8 եզրափակչում դուրս է մնացել պայքարից` 9:5 հաշվով զիջելով չինացի Ֆենգ Գաոյին: 96կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակչում չի կարողացել դիմակայել Ատանաս Գեորգի Սրեդկովին (Բուլղարիա) և 0:3 հաշվով պարտություն է կրել: Ապրիլի 28-ին ելույթ կունենա ծանրքաշային Ռուսլան Բասիևը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):






