AM
13 May 2004 - 17:37 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՎԱԽՔ

Մայիսի 12-ին Վրաստանի նախագահի կինը` Սանդրա Սահակաշվիլին այցելել է հայաբնակ Ջավախք: Նա այցելել է Ախալքալաքի շուկա, ծանոթացել տեղի գներին: Այնուհետեւ Սանդրա Սահակաշվիլին այցելել է Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղ, որտեղ հանդիպել է վերջին տարիներին Փարվանա լճի ափին հիմնադրված վրացական եկեղեցու վանական համալիրի հոգեւոր սպասավորներին: