AM
28 Ապրիլ 2012 - 06:22 AMT

Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ հինգերորդ պարտիան ավարտվել է ոչ ոքի

Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ հինգերորդ պարտիան ավարտվել է ոչ ոքի հանդարտ, հանգիստ խաղից հետո, որը չխախտեց հավասարակշռությունը լարումով: Վերջին վճռորոշ հանդիպումից առաջ, որտեղ սպիտակներով խաղալու է Արոնյանը, հաշիվը հավասար է՝ 2,5:2,5:

Երկրորդ և չորրորդ պարտիաները Կրամնիկն ու Արոնյանը նույնպես ոչ ոքի խաղացին, առաջին պարտիայում հաղթեց հայ շախմատիստը, երրորդում՝ ռուս գրոսմայստերը:

Մրցաշարը կավարտվի ապրիլի 28-ին: