AM
28 Ապրիլ 2012 - 07:55 AMT

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն ավարտվել է հայ մարզիկների համար

Չելյաբինսկում այսօր կավարտվի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հակոբ Առաքելյանը (100կգ ք /կ) անհաջող հանդես եկավ: Առաջին իսկ գոտեմարտում նա զիջեց Եվգանիուս Բորոդավկոյին (Լատվիա) և դուրս մնավ պայքարից:

Այսպիսով Հայաստանի ձյուդոյի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նվաճեց մեկ արծաթե մեդալ: Փոխչեմպիոն դարձավ Հովհաննես Դավթյանը (60կգ ք /կ):

Դավթյանն ու Արմեն Նազարյանը (66կգ ք /կ) գրեթե ապահովել են իրենց մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիադային: