AM
14 May 2004 - 18:36 AMT

ՍՈՒԴԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԵՌՆԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՕԴԱՉՈՒՆ

Մայիսի 11-ին Սուդանի Էլ Օբեյդ քաղաքի մոտ կործանված բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը վարում էր առաջին կարգի հայ օդաչու Գագիկ Գալստյանը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում: Աղբյուրի համաձայն` ինքնաթիռի զոհված անձնակազմի թվում էր եւս մեկ Հայաստանի քաղաքացի` Լեւոն Եղիազարյանը: Նախնական տվյալներով, ինքնաթիռի կործանման պատճառները տեխնիկական են: Հայկական կողմն աշխատանքներ է տանում զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: