Գերմանիայում բնակվող ճանաչված շախմատիստ Լեւոն Արոնյանը դիմել Է Հայաստանի շախմատի ֆեդերացիային` հայկական դրոշի ներքո հանդես գալու թույլտվության խնդրանքով: Ինչպես հաղորդել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, նրա խնդրանքը բավարարվել Է: Աղբյուրի համաձայն, Արոնյանի ընդգրկումը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում կուժեղացնի թիմի պոտենցիալը: