Ապրիլի 30-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 905 միավորով շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը:
Լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը` 13020 միավորով, 2-րդ հորիզոնակում է իսպանացի Ռաֆայել Նադալը` 10170 միավորով: 3-րդ հորիզոնականում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 8880 միավոր: Նալբանդյանը ապրիլի 30-մայիսի 6 հանդես կգա Սերբիայի բաց առաջնությունում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 366.950 եվրո:






