AM
1 Մայիս 2012 - 08:40 AMT

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 20 և 37-րդն են ՖԻԴԵ վարկանիշում

Մայիսի 1-ին հրապարակված ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում 2 հայ շախմատիստուհի կա: Էլինա Դանիելյանը 20-րդ տեղում է 2484 միավորով, Լիլիթ Մկրտչյանը՝ 37-րդ տեղում 2449 միավորով:

Վարկանիշի առաջատարը Յուդիթ Պոլգարն է Հունգարիայից 2709 միավորով, 2-րդ տեղում է Հոու Հիֆանը Չինաստանից 2623 միավորով, իսկ Աննա Մուզիչուկը Սլովենիայից եզրափակում է եռյակը 2598 միավորով:

ՄԻնչև 18 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը պատանիների վարկանիշում 2577 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Վարկանիշը գլխավորում է իտալացի շախմատիստ Ֆաբիո Կարուանան, որն իր ակտիվում ունի 2772 միավոր: