Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարն առաջարկել է ՈւԵՖԱ ղեկավարությանը տեղափոխել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը Ուկրաինայից Իսպանիա:
Նման հավանականություն է առաջացել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակի և Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների պատճառով:
Նախօրեին ՈւԵՖԱ-ում Եվրո-2012 օպերացիոն տնօրեն Մարտին Կալլեն բացառեց խաղերը տեղափոխելու հավանականությունը, քանի որ նման սեղմ ժամկետում դա հնարավոր չէ: Ըստ նրա, եթե ակնհայտ է դառնում, որ որևէ երկրում առաջնությունն անցկացնելն անհնար է, ապա մրցաշարը հետաձգվում է մինչև հաջորդ տարի:
Ուկրաինայի և Լեհաստանի կառավարությունները վստահեցրել են, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հյուրերի անվտանգությունն ապահովելու համար:






