ԱՄՆ մտադրություն չունեն ռազմական օգնություն հատկացնել Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն: Նրա խոսքերով` Վաշինգտոնը շարունակում է ակտիվ մասնակցել այդ հակամարտությունների քաղաքական լուծումների որոնման գործընթացում եւ շարունակում է հուսալ, որ Ռուսաստանի հետ համատեղ ԱՄՆ գործադրվող ջանքերն ի վերջո թույլ կտան գտնել այդ «ողբերգական հակամարտությունների» հանգուցալուծումները: «Ինչ վերաբերվում այդ տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ավելացման հարցին, ես տեղյակ չեմ որեւէ տարբերակների մասին, որոնք ներկայումս քննարկվում են տվյալ իրադրությունների համատեքստում», – ասել է ամերիկացի դիվանագետը: