Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Նանսի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա) հետ 194 մասնակիցների մեջ բաժանեց 1-2-րդ տեղերը:
Ապա առաջին ութ տեղերը գրաված մասնակիցները պայքարը շարունակեցին նոկաուտ համակարգով: Առաջին մրցանակը նվաճեց Վաշիե-Լագրավը: Ղարամյանը բաժանեց 5-8-րդ տեղերը, հաղորդում է armchess.am:






