Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բելգրադում Սերբիայի բաց ռաջնության երկրորդ շրջանում հաղթանակ է տարել Ալյազ Բեդենեի նկատմամբ (Սլովենիա):
Թենիսիստները խաղացել են 1ժ 20ր, և 2 սեթերում 6:4 և 6:3 հաշվով հաղթանակ է տոնել Նալբանդյանը:
Արգենտինացին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի բրազիլացի Ժոաո Սոուզային:
Էդուարդո Շվանկի և Նալբանդյանի զուգախաղն ընդդեմ Ջորդան Քերր-Դուդի Սելա զույգի չի կայացել` Շվանկի վնասվածքի պատճառով:






