Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Զորյանի ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի ու գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Նալբանդյանը կարևորեց Զորյանի ինստիտուտի բազմամյա գործունեությունը և նրա ավանդը աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում: Նալբանդյանը նշել է, որ ակադեմիական նախագծերի փորձն ու տարբեր հրապարակումները վկայում են ինստիտուտի հսկայական ներուժի մասին:
Ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին են ներկայացրել ընթացիկ գործունեությունն ու առաջիկա նախագծերը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները ԱԳՆ ու Զորյանի ինստիտուտի միջև: