Նախագահի երրորդ թեկնածուն էլ է արդեն հայտնի. ինչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, երեկ ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, հայտնում է Karabakh-open.info-ն՝ հղում անելով ԿԸՀ-ին։
Այսօրվա դրությամբ առաջադրված թեկնածուները երեքն են՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւ Արկադի Սողոմոնյանը։
Բոլոր երեք թեկնածուներն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով եւ անկուսակցական են։
Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մայիսի 5-ի ժամը 18։00-ին