AM
3 May 2012 - 11:18 AMT

Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է նշանակել փոխծովակալ Սերգեյ Ավագյանցին, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:

Դմիտրի Մեդվեդևի հրամանով Ավագյանցն ազատվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետի-առաջին փոխհրամանատարի պաշտոնից: 2010-ից ժամանակավորապես կատարել է նավատորմի հրամանատարի պարտականությունները:

Խաղաղօվկիանոսյան նավատորմը Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի օպերատիվ-ռազմավարական միավորումն է: