Հայ ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը ֆիննական Վանթաա քաղաքում ընթացող վերջին վարկանիշային առաջնությունում մինչև 60կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում հանդիպել է Մանդահնարան Գանզորիգի (Մոնղոլիա) հետ: Հաղթանակ է տարել Առաքելյանը: 1/4 եզրափակչում նա կմրցի Մանուել Պինեդայի (Կանադա) հետ, որը 12:0 հաշվով առավելության է հասել Գերտ Կոետզիի (ՀԱՀ) հանդեպ:
Էդգար Ենոքյանը (96կգ) 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Գերգելի Կիսսին (Հունգարիա): Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում հաղթանակ է տարել և 1/8 եզրափակչում կհանդիպի Մուրատ Գայդարովի (Բելառուս) հետ:
Ռուսլան Բասիևը մինչև 120կգ քաշային կարգում ելույթ կունենա մայիսի 5-ին:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Ներկա պահին հայ ազատ ոճայիններից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):






