AM
26 May 2004 - 17:45 AMT

ԻՏԱԼԱՑԻ ՆԿԱՐԻՉ ՖՐԱՆՉԵՍԿՈՆԻԻ ԱՅՐԻՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ 18-ՐԴ ԴԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ

Միլանում բնակվող իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի այրի Մարգարիտա Թովմասյանը Ստեփանավանի թանգարանին նվիրաբերել է 18-րդ դարի կեսերին պատկանող ցուցադրանմուշներ: Դրանց թվում են պարսիկ նկարիչ Աղա Միրզա Ասադ Օլլահի կողմից Մեծն Ալեքսանդրի պատմության նկարազարդման մաս կազմող (1852-1854 թթ) 30 լիտոգրաֆիաներ եւ Պանամայի հնդկացիների ժողովրդական արվեստի թվով 30 («մոլաս» կոչվող) ձեռագործներ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, նվիրաատվության արարողությունը կայացել է մայիսի 22-ին Միլանի «Հայ Տանը»` Իտալիայում Հայաստանի դեսպան Գագիկ Բաղդասարյանի մասնակցությամբ: