Հրաժարական է տվել Աջարիայի հայերի միության նախագահ Արմեն Գեւորգյանը: Այդ մասն, ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, մայիսի 28-ին նա հայտարարել է Բաթումի հայկական եկեղեցում հավաքված իր հայրենակիցներին: Գեւորգյանի խոսքերով, նրա հրաժարականը սպասվում էր, քանի որ Աջարիայում իշխանափոխությունից հետո, ցանկալի էր նաեւ հայ համայնքի ղեկավարության փոփոխությունը: