Մայիսի 9-20 Չինաստանի Քինհուանգդավո քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, որտեղ կխաղարկվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մարզուհիները, ովքեր կզբաղեցնեն 1-3 տեղերը, կստանան Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն աշխարհի առաջնությունու հայտավորել է Արմինե Սինաբյանին (60 կգ) և Աշխեն Սիմոնյանին (75 կգ):
Աշխարհի կանանց բռնցքամարտի առաջնություն անցկավում է 2001 թվականից: 34 երկրների ներկայացուցիչներ կմենամարտեն 10 քաշային կարգերում: Օլիմպիական ուղեգրեր կանանց մրցապայքարում կխաղարկվեն միայն Չինաստանի առաջնության ժամանակ:






