AM
8 Մայիս 2012 - 12:54 AMT

ՔՐՈՆԻՄԵՏ հիմնադրամը սեղանի թենիսի Համահայկական ասոցիացիային տրամադրվել է սպորտային պարագաներ

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի “Երիտասարդական նախաձեռնությունների և սպորտի աջակցության” բաղադրիչի շրջանակում, սեղանի թենիսի Համահայկական ասոցիացիային տրամադրվել են մարզային անհրաժեշտ պարագաներ` նպատակ ունենալով դպրոցներում բարելավել երեխաների մարզական մակարդակն ու պայմանները:

Նախատեսված ծրագրի համաձայն սեղանի թենիսի Համահայկական ասոցիացիայի համար ձեռք են բերվել թենիսի 7 պրոֆեսիոնալ սեղաններ, գնդակներ և ռակետի դարձերեսներ:

Բարեգործական միջոցառման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՔՐՈՆԻՄԵՏ- ի հովանու ներքո կազմակերպել սեղանի թենիսի մրցաշար: