AM
10 Մայիս 2012 - 07:51 AMT

Մայիսի 10-ին Հունաստանում կվառվի 30-րդ Օլիմպիական խաղերի կրակը

Մայիսի 10-ին Հունաստանում կվառվի 30-րդ Օլիմպիական խաղերի կրակը: Միջոցառումը տեղի կունենա Լոնդոնում հուլիսի 27-օգոստոսի 12-ը: Հին Օլիմպիայում արարողությանը ներկա կգտնվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և կազմկոմիտեի ղեկավար Սեբաստյան Կոեն:

Պաշտոնական արարողությանը կրակը կբոցավառվի պարաբոլիկ հայելուց` թատերականացված ներկայացման ժամանակ, որին ներկա կգտնվեն «քրմուհիներ»: Ապա վերջիններս անտիկ Օլիմպիական մարզադաշտում կրակը կփոխանցեն առաջին ջահակրին, ով հույն լողորդ Սպիրոս Յաննիոտիսն է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

8 օրվա ընթացքում Օլիմպիական կրակի էստաֆետը անցնելու է հունական քաղաքներով և կավարտվի մայիսի 17-ին Աթենքում:

Այնտեղ կրակը կփոխանցվի Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: