AM
10 Մայիս 2012 - 10:34 AMT

Հին Օլիմպիայում վառվել է Օլիմպիական խաղերի կրակը

Օլիմպիական կրակը վառելու արարողությունը տեղի է ունեցել Հին Օլիմպիայի սրբավայրերի ավերակներում` ամբողջ աշխարհի VIP-հյուրերի ներկայությամբ: Չնայած օդերևութաբանների մտավախություններին, կրակը գրեթե միանգամից հաջողվեց վառել` ավանդական պարաբոլիկ հայելու միջոցով:

Միջոցառման ավարտից հետո օլիմպիական կրակով ջահը 11-շաբաթյա փոխանցավազքով կանցնի Հունաստանով, Մեծ Բրիտանիայով և Իռլանդիայով: