Լոնդոնում XXX ամառային Օլիմպիական խաղերի կրակը կարճ ժամանակով հանգել է Հին Օլիմպիայում օլիմպիական կրակը հանձնելու արարողության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օլիմպիական կրակը վառվել է արևի ճառագայթներից Օլիմպիայում Հերայի տաճարի ավերակներում Քիչ առաջ այն բանից հետո, երբ կրակը ստացել է օլիմպիական էստաֆետի առաջին ջահակիրը, հին մարզադաշտի լանջին հայտնվել է «քրմուհին» հատուկ անոթում կրակով: Սակայն հետո կրակը հանգել է, «քրմուհին» անհետացել է և շուտով վերադարձել վառված կրակով: Արարողությունը, որն ուղեկցվել է պարերով, չի ընդհատվել:
«Դա նույն կրակն է, որն այսօր վառվել է Հերայի տաճարում արարողության ընթացքում, բայց պահեստային կանթեղից, որն իսկույն վառում են անկանխատեսելի հանգամանքների դեպքում»,- ասել է գործակալության զրուցակիցը:






