Անցյալ գիշեր Իրկուտսկ քաղաքում հրկիզվել են Հայկական ազգային մշակութային կենտրոնի շինությունները: Հրդեհի դեմ պայքարող Կենտրոնի պահապաններին օգնության են հասել հրշեջները, որոնք հաշված րոպեներում մարել են այն: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը հրկիզումն է: Ինչպես հիշեցնում է «Բայկալ Ինֆո» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, մոտավորապես մեկ տարի առաջ Հայկական մշակութային կենտրոնն արդեն մեկ անգամ հրդեհել են, այն ժամանակ շինությունն այրվել էր ամբողջովին: