AM
4 June 2004 - 18:48 AMT

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ` ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՉՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելը պետք է պայմանավորված լինի Անկարայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Erkir-online»-ը, Փարիզում լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Հոլանդը: Նրա խոսքերով` ֆրանսիացի սոցիալիստները Եվրոպայի այլ երկրների իրենց համախոհների հետ մտադիր են քննարկել տվյալ հարցի առնչությամբ միասնական դիրքորոշման ձեւավորման հնարավորությունը: