AM
11 Մայիս 2012 - 08:02 AMT

Հրանտ Մելքումյանը առաջին պարտությունն է կրել «Բոսնա-2012» մրցաշարում

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սարաևոյում ընթացող «Բոսնա-2012» միջազգային մրցաշարում առաջին պարտությունն է կրել:

8-րդ տուրում նա սև խաղաքարերով զիջեց ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին: Մելքումյանը 5,5 միավորով նահանջեց 3-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անտիպովը 6 միավորով:

9-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Ալեքսանդր Իպատովը (Թուրքիա), նա ունի 5 միավոր և 10-րդ տեղում է:

2011թ. այս մրցաշարում Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան (Վրաստան):