AM
7 June 2004 - 17:36 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ

Վրաստանի Փոկա գյուղի հայ բնակիչները ստորագրահավաք են անցկացնում` դիմելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գյուղում հայկական եկեղեցի կառուցելու խնդրանքով: Փոկա գյուղը, որտեղ բնակվում է 1500 հայ, Ջավախքի հնագույն բնակավայրերից մեկն է: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, գյուղում պահպանվել են երկու եկեղեցիների ավերակներ: Դրանցից մեկը, որը կրում է Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը, գործել է մինչեւ գյուղում խորհրդային կարգերի հաստատումը: Մյուս եկեղեցին վերագրվում է Սբ. Նունեին, եւ այն հիմա վերանորոգվում է վրաց ուղղափառ եկեղեցու ջանքերով: