Հունիսի 22-ին 53 ազգային եվրոպական ասոցիացիաների բարձրագույն դիվիզիոնների ակումբները հունիսի 22-ին ցանկություն են հայտնել ընդունել 10-րդ Աղքատության դեմ խաղը, որը տեղի է ունենում ՄԱԿ Զարգացման ծրագրի հովանու ներքո և վայելում է ՈւԵՖԱ-ի աջակցությունը:
Ամենամյա միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի ուժերի կողմից ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի հետ համագործակցությամբ: Աղքատության դեմ խաղի գլխավոր խնդիրը լայն հասարակությանը հազարամյակի զարգացման նպատակների հետ ծանոթացնելն է, նոր գործընկերային հարաբերությունների ստեղծումն այդ նպատակների հասնելու և ռեսուրսների մոբիլիզացման համար, որոնք ուղորդվեու են աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծերի աջակցությանը:
Աղքատության դեմ խաղի անցկացման գաղափարը ծագել է 2003-ին բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զիդանի մոտ: Նախորդ տարիներին Աղքատության դեմ խաղն ընդունել են հետևյալ քաղաքները՝ Բազել, Մադրիդ, Դյուսելդորֆ, Մարսել, Մալագա, Ֆես, Մարոկկո, Լիսաբոն, Աթենք և Համբուրգ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






