Անցած շաբաթվա վերջին Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը համերգներով առաջին անգամ հանդես է եկել Թուրքիայում: Ինչպես համերգներից հետո նշել է անվանի դուդուկահարը, նա չէր սպասում նման ջերմ ընդունելություն այդ երկրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը, Ջիվան Գասպարյանի համերգները տեղի են ունեցել Անկարայում եւ Ստամբուլում, որտեղ նա ելույթ է ունեցել թուրք երաժիշտների հետ համատեղ: