Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի մուտք գործելու դեպքում, այնտեղ բնակվող հայերը կուղեւորվեն դեպի Հայաստան: Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Իրաքյան Քրդստանում կա մի գյուղ, որտեղ բնակվում է էթնիկ հայերի 350 ընտանիք: «Մենք ուշադիր հետեւում ենք այդ տարածաշրջանում զարգացող իրադարձություններին»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: