Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո երկիրը շարունակելու է իր նախկին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ժակ Ֆորը Բաքվում հայտարարել է, որ նոր նախագահի ընտրությունը նրա երկրում չի փոխի Ֆրանսիայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ֆորի խոսքով, Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշմանը և լինելու է այդ դիրքորոշման կողմնակիցը:
Նա նաև նշել է, որ Օլանդի կողմից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա կձևավորի նոր կառավարություն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: