Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունած Իտալիայի քաղաքների թվին ավելացան նաեւ Վենետոյի մարզի Տրեվիզո եւ Չենսոն դի Պիավե քաղաքները: Հայոց ցեղասպանության եղելությունը ճանաչելուց եւ այն խստագույնս դատապարտելուց զատ, փաստաթղթերում պահանջ է ներկայացվում, որպեսզի վերջինիս ընդունումն առաջին եւ անհրաժեշտ պայման հանդիսանա Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Տրեւիզոյի բանաձեւում արծարծվում են նաեւ ցեղասպանությունից տուժած անձանց վնասների փոխհատուցման եւ թուրքաբնակ հայերի իրավունքների պաշտպանության հարցերը: Ընդունված փաստաթղթերն ուղարկվել են Եվրամիության նախագահող` Հունաստանի վարչապետ Գ.Պապանդրեուին, Իտալիայի նախագահ Կ.Չամպիին, Հաագայի Միջազգային Դատարանի նախագահ Պ.Պալասին եւ Իտալիայում Թուրքիայի դեսպան Ն.Ուտկանին: