Հռոմի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը պարտության է մատնել իսպանացի Ալբերտ Ռամոսին: Արգենտինացի թենիսիստը ուժեղ է գտնվել 6:3, 6:4 հաշվով:
Նալբանդյանը վերցրել է մրցակցի մատուցումները և հաղթանակ տարել 4 գեյմերում` թույլ տալով Ռամոսին 2 բրեյք կատարել: 1 ժամ և 36 րոպեների ընթացքում Նալբանդյանը կատարել է 4 էյս` նույն քանակությամբ կրկնակի սխալների պարագայում: Ռամոսն իր հաշվում ունի 1 էյս և 5 կրկնակի:
Ավելի վաղ մրցակիցները կորտում չէին հանդիպել: Մրցումների երկրորդ ռաունդում Նալբանդյանը կխաղա բրիտանացի Էնդի Մառռեյի հետ: Թենիսիստները նախկինում հանդիպել են 6 անգամ և 4:2 հաշվով առջևում է բրիտանցին:
Հռոմի մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին և նրա մրցանակային ֆոնդը կազմում է 2.950.475 եվրո:






