Ադրբեջանը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունըԵվրո-2020-ի ընդունող երկրի համար: Նախատեսվում էր, որ մրցաշարը պետք է ընդունեին Վրաստանն ու Ադրբեջանը: Բաքվում նման որոշման պատճառները բացատրել են նրանով, որ Ադրբեջանը մտադիր է ընդունել 2020թ. ամառային Օլիմպիադան, հայտնում է apsny.ge-ն:
Առաջնությունն ընդունելու իրավունքի համար պայքարում են Բոսնիան, Խորվաթիան ու Սերբիան, Չեխիան ու Սլովակիան, Ռումինիան ու Բուլղարիան կամ Ռումինիան ու Հունգարիան, Նիդերլանդները, Բելգիան ու Թուրքիան:
24 թիմերի մասնակցությամբ մրցաշարը բաղկացած է լինելու 51 խաղից: Եվրո-2012 կանցնի Լեհաստանում և Ուկրաինայում, իսկ Եվրո-2016-ը կընդունի Ֆրանսիան:






