AM
15 May 2012 - 18:02 AMT

Պուտին. ԱՊՀ երկրները ՌԴ ամենամոտ ռազմավարական գործընկերներն են

ԱՊՀ երկրները մնում են Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ` բացելով Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱՊՀ երկրները մեր, բառի բուն իմաստով, ամենամոտ ռազմավարական գործընկերներն են: Ձեզ հետ համագործակցության բոլր ասպեկտները մեր երկրի համար կենսակարևոր են»,-ասել է Պուտինը:

Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, միջազգային հարթակում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի, հումնաիտար կապերի և համագործակցության ամրապնդման մասին է:

Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ-ի և դրան նախորդող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովները առաջին խոշոր միջազգային միջոցառումներն են, որոնք ՌԴ-ում անցկացվել են նախագահական ընտրություններից հետո: