Լեհ սահմանապահները բռնել են 13 հայերի, որոնք փորձել են Կալինինգրադի մարզի տարածքից ապօրինաբար հատել Լեհաստանի սահմանը: Ինչպես հայտնում են լեհական ԶԼՄ-ները, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ընթացիկ տարում դա սահմանն ապօրինաբար հատելու առաջին փորձն էր: Սահմանախախտներին, որոնք ընդհանուր առմամբ 17 հոգի էին, սպասում էին երկու ավտոբուսներ, որոնցով նրանք պետք է ներթափանցեին Լեհաստանի խորքը: Սահմանն ապօրինաբար հատելու փորձի համար նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 8 տարի ազատազրկում: