Մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) կանկացնի WIBF և WBO վարկածներով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հերթական պաշտպանությունը: Նրա մրցակցուհին կլինի ամերիկուհի Մելիսա Մաքմորոուն:
Բռնցամարտիկները կշռվել են, Կենտիկյանը կշռել է 112 ֆունտ, իսկ նրա մրցակիցը՝ 111,3 ֆունտ:
Դա պրոֆեսիոնալ ռինգում կլինի Կենտիկյանի 31-րդ մենամարտը: 30 մենամարտերից 29-ում նա հաղթանակ է տարել և մեկն ավարտել ոչ ոքի:






