AM
16 June 2004 - 18:26 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առեւտրական ծառայությունների հանձնախմբի նախագահ Մայքլ Օքսլիին` պաշտոնապես առաջարկելով ճշտել 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձած հայերի ապահովագրության օրենքի նախագծի լսումների ժամկետը: 3323 համարանիշով այս օրինագիծը թույլ կտա հրապարակել այն անձանց անունները, որոնք ժամանակին ապահովագրված են եղել ամերիկյան ընկերությունների կողմից եւ տուժել են անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր եւ նրանց ժառանգները վերստին չեն կարողանում ստանալ ապահովագրված գումարները, քանի որ չունեն արխիվային համապատասխան փաստաթղթեր: