AM
16 May 2012 - 12:11 AMT

ԵԱՀԿ ԽՎ նիստում Մոնակոյում կքննարկվեն չլուծված հակամարտությունները, այդ թվում նաև ղարաբաղյան

Հուլիսի 5-9 Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը: Ընթացիկ տարում հերթական նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ. Տարածաշրջանն ու փոփոխությունները»: Ըստ նստաշրջանի արդյունքների կընդունվեն հռչակագրեր:

Քաղաքական հարցերի կոմիտեի նիստում Լիտվայից պատգամավոր Վիլյա Աբրամիկիենեն կպատմի ԵԱՀԿ տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների մասին: Կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը:

Նստաշրջանի ավարտին կընդունվի Մոնակոյի հռչակագիրը, ինչպես նաև կընտրվի ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ: