Ֆրանկֆուրտում (Գերմանիա) պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կայացավ, որի գլխավոր մենամարտում հայազգի բռցնքամարտիկ Սյուզի Կենտիկյանը պաշտպանում էր WBO և WIBF վարկածներով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը ամերիկուհի Մելիսա Մաքմորոուի հավակնություններից: Հանդիպման արդյունքում Կենտիկյանը սենսացիոն պարտություն կրեց, որն առաջինն է նրա կարիերայում:
Մենամարտը տևեց 10 ռաունդ, որոնց արդյունքում մրցավարների մեծամասնության որոշմամբ հաղթանակը 96:94, 96:94 և 96:95 հաշվով բաժին հասավ ամերիկյան բռնցքամարտուհուն:






