Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են իրեն թույլ տալ ներկա գտնվել 2012թ Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին:
«Ես կցանկանայի աջակցել իրանցի մարզիկներին, սակայն բրիտանական իշխանությունները պնդում են, որ իմ ներկայությունն անցանկալի է»,-Ահմադինեժադին մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Նախագահը վստահություն է հայտնել, որ իրանցի մարզիկները կկարողանան մրցումներում հաջողության հասնել:






