AM
17 May 2012 - 13:16 AMT

Բակո Սահակյանը մասնակցել է Բերդաձորի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձի միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հաղորդում են նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների»,–նշված է վարչության տարածած հաղորդման մեջ։

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանից և Սփյուռքից հյուրեր: