AM
17 May 2012 - 15:08 AMT

ԼՂՀ Պաշտպանաության բանակ. Ադրբեջանցի զինվորի վիրավորելու մասին տեղեկությունները, հերթական կեղծիք են

Այսօր ստացվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակաի մարտիկներ կողմից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ազգային բանակի 19-ամյա զինծառայկող Նուրալի Ալի օղլու Ալիևը գլխից հրազենային վնասվածք է ստացել: Զինվորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով, ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Ասատրյանը մեկնաբանել է այդ տեղեկությունները, հայտարարելով, որ Արցախի զինված ուժերը ճակատի ողջ երկայնքով պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ այդ տեղեկությունները հերթական ապատեղեկատվոթյուն են: