Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու նոր նստավայրը նախատեսվում է կառուցել Է Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում: Ինչպես Բաթումում լրագրողներին է ասել ինքը Վրաստանի ղեկավարը, այդ շինարարության տեմպերը կախված են Թբիլիսիի մերձակայքում` Կրծանիսիյում գտնվող նախկին կառավարական նստավայրի վաճառքից, որտեղ չի ցանկանում աշխատել Սահակաշվիլին: Խոսելով հին նստավայրը վաճառելու հնարավորության մասին` Վրաստանի նախագահը ասել է. «Եթե որեւԷ մեկը ցանկանում Է ապրել այն շենքում, որտեղ քնել Է Լավրենտի Բերիան, եւ որի հարեւանությամբ ապրում Է Էդուարդ Շեւարդնաձեն, Աստված նրա հետ»: